Մեծ պայթյուն, տիեզերքի սկզբնական պայմանների և հետագա զարգացման տիեզագիտական մոդել, որը հիմնավորվում է ընթացիկ գիտական փաստերի և դիտարկումների ճշգրիտ բացատրություներով։
Ըստ տիեզերագետների՝ Մեծ պայթյուն եզրն ընդհանրապես անդրադառնում է այն գաղափարին, որ աշխարհը ընդարձակվել է նախնական խիտ և տաք սկզբնական պայմաններից՝ անցյալի որոշ սահմանափակ ժամանակում, ներկայիս հաշվարկներով՝ մոտավորապես 13.7 միլիարդ տարի առաջ, և մինչ օրս էլ շարունակում է ընդլայնվել։Մեծ պայթյունի տեությըւնը զարգացել է աստիճանաբար։ Առաջին անգամ այդ միտքն արտահայտել է բելգիացի հոգևորական և ֆիզիկոս Ջորջ Լեմետրը 1927 թ.։ Տեսական հիմք հանդիսացող հավասարումները ձևակերպել է Ալէքսանդր Ֆրիդմանը 1922 թ.։ Մեծ պայթյունի մոդելը հիմնվում է Ալբերտ Այնշտայնի ընդհանւոր հարաբերության (1916 թ.) վրա՝ ընդունելով, որ տիեզերքը համասեռ է և իզոտրոպ։ 1929 թվականին Էդվին Հաբլը հայտնաբերեց, որ հեռու գալակտիկաների հեռավորությունը համեմատական է իրենց կառմիռ շեղմանը։ Ինչպես Լեմետրը առաջարկել էր 1927-ին, այս դիտարկումը օգտագործվեց մատնանշելու, որ բոլոր գալակտիկաներն ու աստղաբույլերը հեռանում են մեզանից, և որքան հեռու է գալակտիկան, այնքան մեծ է հեռանալու արագությունը։
Ալբերտ Էյնշտեյնը կտրուկ դեմ էր իրական մատերիայի կամ տիեզերքի առաջացման այսպես կոչված <Մեծ պայթյունի> գաղափարին, այն համարելով՝ անհասկանալին մարդկային բանականության կողմից բացատրելու անկարողության քողարկման վառ դրսևորում. <տեսություն, որը ստեղծված է ոչնչից և չի տալիս կամ բացատրում ոչինչ>:Համաձայն տիեզերական ուսումնասիրությունների, տիեզերքն առաջացել է աննկարագրելի Մեծ պայթյունից, որի ուժը ստիպում է այն կազմող բոլոր նյութական զանգվածներին անընդհատ հեռանալ միմյանցից՝ չնայած նրանց միջև առկա ձգողականութկան ուժին։
Մեծ պայթյունի կամ տաք տիեզերքի գաղափարն առաջին անգամ արտահայտել է ամերիկացի ֆիզիկոս, ազգությամբ ռուս Գեւռգի Գամովը՝ 1948 թվականին։ Ըստ այս տեսության, տիեզերքի նյութը անհավանական խիտ և տաք
էր, սկզբնական ջերմաստիճանը հասնում էր մի քանի միլիարդ աստիճանի։ Սակայն հետագայում այդ նյութը ընդարձակվելով, սկսել է սառչել։ Տիեզերքի ընդարձակման հետ նյութը, լուսն ու ճառագայթումը ավելի ու ավելի են նոսրացել։ Մեծ պայթյունից մոտավորապես միլիարդ տարի անց գազի հսկա ամպերը սկսել են սեղմվել իրենց կենտրոնների շուրջը, և յուրաքանչյուր ամպ վերածվել է գալակտիկայի։Որքան մեծ է գալակտիկայի հեռավորությունը մեզնից, այնքան մեծ է նրա հեռանալու արագությունը։ Ըստ Հաբլ, 1 մպկ հեռավորությամբ գալակտիկաները իրարից հեռանում են 75 կմ/վ արագությամբ։ Հաբլի հաստատունին հակադարձ մեծությունը բնութագրում է հենց այն ժամանակը, որն անցել է Մեծ պայթյունից մինչև մեր օրերը։ Հաշվարկի արդյունքում այն ստացվում է 13,6 միլիարդ տարի։ Սա հենց Տիեզերքի տարիքն է։
Комментариев нет:
Отправить комментарий