Վեներա

 



 Վեներա կամ Արուսյակ ( հայերեն անվանումներ՝ Լուսաբեր, Աստղիկ, Այգաբեր, Այգաստղ, Գիշերավար, Լուսաստղ, Առավոտյան աստղ, Երեկոյան աստղ), Արեգակնային համակարգի երկրորդ մոլորակն է։ Պտույտի պարբերությունը 224,7 երկրային օր։ Մոլորակը իր լատիներեն, աշխարհում ընդունված, անունը ստացել է Վեներա աստվածուհու անունից, սիրո աստվածուհին Հռոմեական դիցաբանությունում։

Վեներան երկիր երկնակամարում երևացող մարմիններից պայծառությամբ երրորդն է Արեգակից և Լուսնից հետո, նրա տեսանել աստղային մեծությունը հասնում է −4,6, բավարար պայծառ, որպեսզի ստվերներ ստեղծի։ Քանի որ Վեներան ավելի մոտ է գտնվում Արեգակին, քան Երկիրը, այն երկնակամարում երբեք չի հեռանում Արեգակից ավելին քան 47,8°։ Իր առավելագույն լուսատվությանը հասնում է արևածագից անմիջապես առաջ կամ որոշ ժամանակ արևամուտից հետո, որտեղից էլ ծագում են նրա Առավոտյան և Երեկոյան աստղ անվանումները։

Վեներան դասակարգվում է որպես երկնային խմբի մոլորակ, և երբեմն այն անվանում են «Երկրի քույր», քանի որ երկու մոլորակները իրար նման են չափերով, ձգողության ուժով և կազմությամբ։ Սակայն պայմանները այս երկու մոլորակների վրա չափազանց տարբեր են։ Վեներայի մակերևույթը թաքնված է չափազանց խիտ ծծմբաթթվի ամպերով, որոնք ունեն բարձր արտացոլման գործակից, ինչը հնարավորություն չի տալիս տեսնելու մակերևույթը տեսանելի սպեկտրում, սակայն Վեներայի մթնոլորտը թափանցիկ է ռադիոալիքների համար, որոնց միջոցով էլ հետազոտվել է մոլորակի մակերևույթը։

Վեներան ունի ամենախիտ մթնոլորտը բոլոր Երկրի նման մոլորակների միջ, որը բաղկացած է հիմնականում ածխաթթու գազից։ Դա բացատրվում է նրանով, որ Վեներայի վրա գոյություն չունի ածխաթթվի գեոքիմիական ցիկլ և կյանք, որը կարող էր վերամշակել այն կենսազանգվածի։

Խորը անցյալում, ինչպես ենթադրվում է, Վեներան այնքան է տաքացել, որ երկրայինի նման օվկիանոսները, որոնք ենթադրվում է որ այնտեղ կային, ամբողջությամբ գոլորշիացել են երբ ջերմաստիճանը աճել է ջերմոցային էֆեկտի հետևանքով


, թողնելով իրենցից հետո անապատային տեսարան բազմաթիվ ժայռերով։ Տեսություններից մեկը ենթադրում է, որ ջրային գոլորշին մագնիսական թույլ դաշտի պատճառով բարձրացել է այնքան բարձր, որ քշվել է Արեգակնային քամու կողմիցմիջմոլորակային միջավայր։

Մթնոլորտային ճնշումը Վեներայի մակերևույթին 92 անգամ մեծ է, քան Երկրինը։ Մանրամասն մակերևույթի հեռահար քարտեզագրումը կատարվել է վերջին 22 տարվա ընթացքում, մասնավորապես «Մագելան» ծրագրի շրջանակներում։ Վեներայի մակերևույթը կրում է վառ արտահայտված հրաբխային գործունեության հետքեր, իսկ մթնոլորտը պարունակում է մեծ քանակով ծծումբ։ Որոշ փորձագետներ կարծում են, որ հրաբխային գործունեությունը Վեներայի վրա շարունակվում է և հիմա։ Սակայն այս պնդման բացահայտ ապացույցներ չեն ստացվել, քանի որ, և ոչ մի հրաբխային խորխորատներում չի նկատվել լավային հոսանքներ։ Զարմանալիորեն քիչ քանակի հարվածային խառնարանները փաստում են մոլորակի մակերևույթի երիտասարդ լինելու մասին, այն ունի մոտավերապես 500 միլիոն տարվա պատմություն։ Վեներայի վրա չի նկատվել նաև տեկտոնիկ ակտիվություն, հնարավոր է այն պատճառով, որ մոլորակի կեղևը, առանց ջրի, որը տալիս է մակերևույթին կպչունություն, չի ուենում անհրաժեշտ շարժունություն։ Ենթադրվում է նույնպես, որ Վեներան աստիճանաբար կորցնում է ներքին բարձր ջերմաստիճանը։

Комментариев нет:

Отправить комментарий

Տիեզերք