
Լուսնային երկնաքար, երկնաքար, որն ի սկզբանե առաջացել է Լուսնի վրա։ Որպես կանոն, լուսնային երկնաքարերը դասակարգվում են որպես կառճաժամկետ լուսնային երևույթ արդյունք։ Ենթադրվում է, որ տեկտիտները ևս դասվում են լուսնային երկնաքարերի շարքին, սակայն գիտական հասարակությունը չի կիսում այս ենթադրությունը։1982 թվականի հունվարին ամերիկացի երկրաբան Ջոն Շութը դեպի անտարկտիդա արշավի ժամանակ անսովոր բնութագրով մի երկնաքար հայտնաբերեց։ Երկնաքարը, որն արդյունքում ստացավ Allan Hils 81005 անվանումը, ուղարկեցին Վաշինգտոն, որտեղ Սմիթսոնյան ինստիտուտի երկրաքիմիկոս Բրայան Մեյսոնը եզրակացրեց, որ տվյալ նմուշն իր հատկություններով տարբերվում է այլ հայտնի երկնաքարերից և ավելի շուտ հիշեցնում է լուսնային ապարների բնույթը, որոնք Երկիր են բերվել Ապոլոն ծրագրի շրջանակներում։ Մի քանի տարի անց ճապոնացի գիտնականները որպես լուսնային երկնաքար ճանաչեցին Յամատո 791197-ը, որը հայտնաբերվել էր 1979 թվականին Անտարկտիդայում։ 2010 թվականի հոկտեմբերի տվյալներով հայտնաբերվել է 134 լուսնային երկնաքար՝ ավելի քան 46 կգ ընդհանուր զանգվածով։ Բոլոր լուսնային երկնաքարերը հայտնաբերվել են անապատային տարածքներում՝ Անտարկտիդայում, Հյուսիսային Աֆրիկայում և Օմանի սուլթանությունում։ Եվրոպայում, հյուսիսայինև Հարավային Ամերիկայում դեռևս ոչ մի լուսնային երկնաքար չի հայտնաբերվել։Երկնաքարի լուսնային ծագումը որոշվում է նրա քիմիքկան և իզոտոպային կազմի և «Ապոլոն» ծրագրի շրջանակներում բերված լուսնային բնահողի նմուշի համեմատության միջոցով։
Երկնաքարագետների գնահատումով լուսնային երկնաքարերի մեծ մասը ձևավորվում է Լուսնի խառնարաններում, որոնք մի քանի կիլոմետր տրամագիծ ունեն։ Ներկայումս ոչ մի լուսնային խառնարան միանշանակ չի նույնականացվել որպես լուսնային երկնաքարերի աղբյուր, թեև ենթադրվում է, որ Շեյխ էլ Ուխեյմիր 169 երկնաքարը հնարավոր է առաջացել է Լալանդ խառնարանից՝ Լուսնի տեսանելի կողմում։
Իներտ գազերի խտության չափումները ցույց տվեցին, որ բոլոր լուսնային երկնաքարերը արտանետվել են Լուսնի մակերևույթից վերջին 20 մլն տարիների ընթացքում, ընդ որում նրանց մեծ մասը՝ վերջին 100 000 տարիների ընթացքում։ Հեռանալով Լուսնի մակերևույթից՝ լուսնային երկնաքարերի մեծ մասը հայտնվեց հարերկրային ուղեծում և ի վերջո ընկավ Երկրի մակերևույթ։ Լուսնի մակերևույթից ընկած երկնաքարերի մի մասը հայտնվում է հարարեգակնային ուղեծրերում և կարող է արդյունքում հատելԵրկրի ուղեծիրը։
Комментариев нет:
Отправить комментарий