Տյուհե Բրահե, ավելի հայտնի «Տիխո» լատինացված անվամբ, ծագումով հին դանիական տոհմից, հայտի

Հոգևոր ծնողները պլանավորել էին շեշտը դնել իրավաբանական կրթության վրա, սակայն դրա փոխարեն Տիխո Բրահեն գիշերները ամբողջությամբ անց էր կացնում աստղագիտական դիտումներ կատարելով, որի համար զինվել էր գործիքներով, որոնց մի մասը գնել, իսկ մնացածը ինքնուրույն էր պատրաստել։ Ուսումը նրան չհաջողվեց շարունակել, քանի որ 1565 թվականին սկսվեց հերթական դանիա-շվեդական պատերազմը, և ադմիրալը կանչեց Բրահեին իր մոտ Կոպենհագեն։ Նրա ժամանումից չանցած մեկ ամիս տեղի ունեցավ դժբախտություն՝ կամրջի վրայից ձիուց ծովը նետված թագավորին փրկելիս, մրսեց և մահացավ նրա հոգևոր հայր Երգեն։ Երգեի ամբողջ ունեցվածքը անցավ 19-ամյա Տիխո Բրահեին։ Ձեռք բերած անկախությունից օգտվելով Բրահեն որոշեց ավարտել ուսումը։ 1566 թվականի ապրիլին նա ժամանեց հայտնի Ռոստոկ Վիտենբերգյան համալսարան, որը հանդիսանում էր բողոքական կուլտուրայի հենարանն։ Բայց այստեղ բռնկվեց ժանտախտի համաճարակ և հարկ եղավ շուտափույթ հեռանալ ։ Այնտեղ Բրահեն ընդհարվեց մի հեռու բարեկամի հետ, որը ավարտվեց մենամարտով, դրա հետևանքով նա զրկվեց քթի վերին մասից ու հետագա կյանքում ստիպված եղավ պրոթեզ կրել։Ադմիրալը, լինելով ունևոր մարդ, շրջապատեց իր միակ հոգեզավակին հոգատարությամբ, որի շնորհիվ Տիխոն ստացավ փայլուն ուսում։ Արդեն 12 տարեկանում, , նա ընդունվեց Կոպենհագենի համալսարան, որտեղ էլ հրապուրվեց աստղագիտությամբ:Պիեռ Գեսենդին, Տիխո Բրահեի առաջին կենսագիրը, հայտնում է, որ հրապուրանքի համար մեծ նշանակություն է ունեցել 1560 թվականիԱրեգակի խավարումը, չնայած ինքը՝ Բրահեն գրում էր, որ աստղագիտության վերաբերյալ գրքերը իրեն հետաքրքրել են դեռ մանուկ ժամանակ։Կոպենհագենում ուսման որակը այդքան էլ բարձր չէր, և երեք տարի «յոթ ազատ արվեստներ » ուսանելուց հետո Տիխոն շարունակեց ուսումը Լայպցիգում, որտեղ նրա ուսուցիչներից էր Իոահիմ Կամերարին։
Երբ համաճարակը ետ քաշվեց, Բրահեն մի քանի ուղևորություն կատարեց՝ սկզբից իր հայրենիք, հետո Ռոստոկ Վիտենբերգ, Բազել և, վերջապես, Աուգսբուրգ, որտեղ ժամանեց 1569 թվականի ապրիլին։Այստեղ նա մնաց երկու տարի և տեղի արհեստավորներին զգալի գումար վճարեց մի շարք աստղագիտական գործիքների համար, որոնք պատրաստվել էին Բրահեի գծագրերի հիման վրա, այդ թվում տասնմեկ մետրանոց բարձրաչափի, կիսավեցանկյան և մեկուկես մետրանոց տրամագծով երկնային գլոբուսի համար։ Այդ գլոբուսը նրա հպարտության ըհատուկ առարկան էր և Բրահեն չբաժանվեց նրանից մինչև իր կյանքի վերջը։ Գլոբուսը իրեն ստեղծողից 120 տարի ավելի երկար ապրեց և մահացավ 1728 թվականին Կոպենհագենում տեղի ունեցած հրդեհի ժամանակ։ Միաժամանակ Բրահեն ուսումնասիրում էր աստղագուշակություն և ալքիմիա։ Բրահեն նոր գործիքները անմիջապես օգտագործեց աստղագիտական դիտումների համար։ Այդ տարիներին նա նամակագրական կապերի մեջ էր հայտնի գիտնականների հետ, նրանց մեջ էր 1569 թվական Աուգսբուրգ այցելած Պյոտր Ռամուսը։ Գիտական աշխարհում Բրահեի հռչակը մեծանում էր։ 1571 թվականին Տիխո Բրահեն լուր ստացավ իր հարազատ հոր՝ Օտտեի ծանր հիվանդության մասին և լքեց Աուգսբուրգը։ Օտտե Բրահեն 1571 թվականի մայիսին մահացավ կալվածքը հավասար իրավունքներով թողնելով Տիխոյին ու նրա փոքր եղբայր Երգենին։ Շուտով Բրահեն աստղագիտության և ալքիմիայի պարապմունքների համար կալվածքում ստեղծեց հագեցած լաբորատորիա, համատեղ իր քեռի Սթեն Բիլլի հետ նա հիմնադրեց թղթի և ապակու արտադրության երկու ֆաբրիկա։ Տարվելով այդ հոգսերով Տիխոն համարյա թողել էր աստղագիտական դիտումները, սակայն հանկարծակի դեպքը վերադարձրեց նրան իր նախկին զբաղմունքին։
Комментариев нет:
Отправить комментарий