Մարս

  Մարս կամ Հրատ, Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ և չափերով յոթերորդ մոլորակն է։ Մոլորակի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը։ Իր Մարս անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին, հունական դիցաբանությունում՝ Արես։ Երբեմն Մարսը անվանում են «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի 


պատճառով։

Մարսը երկրային խմբի մոլորակ է նոսր մթնոլորտով (մթնոլորտային ճնշումը մակերևույթի մոտ 160 անգամ փոքր է երկրայինից)։ Մարսի մակերևույթային ռելիեֆի առանձնահատկություններից են հարվածային խառնարանները, ինչպես նաև հրաբուխներըհովիտներըանապատները և բևեռային սառցե գլխարկները։

Մարսը ունի երկու բնական արբանյակ՝ Ֆոբոսը և Դեյմոսը (հին հունարենից թագմանաբար - «վախ» և «սարսափ» - Արեսի երկու որդիների անունները, որոնք ուղեկցում էին նրան մարտի ժամանակ), որոնք համեմատաբար փոքր են 
Ֆոբոսը - 26×21 կմ, Դեյմոսը - 13 կմ կտրվածքում և ունեն անկանոն ձև։

Սկսած 1960 թվականին Մարսի անմիջԵՏԳ և ԱՄՆ «Մարիներ», «Վիկինգ»«Մարս Գլոբալ Սրվեյեր» և այլ ծրագրեր ավտոմատ կայաններով։Մարսը Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ  և չափերով յոթերորդ     մոլորակն է։ Մարսի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը, , ծավալը՝ 0,15 Երկրի ծավալ, միջին գծային տրամագիծը՝ 0,53 Երկրի տրամագիծ 6800 կմ։

Մարսի ռելիեֆը ունի շատ յուրահատուկ առանձնահատկություններ։ Մարսի հանգած հրաբուխ Օլիմպոսը հանդիսանում է Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը, իսկ Մարիների հովիտները ամենամեծ կիրճն է։ Դրանից բացի, 2008 թվականի հունիսին «Նեյչր»  ամսագրում հրապարակված երեք հոդվածներում տեղեկացվում էր այն մասին, որ Մարսի հյուսիսային կիսագնդում է գտնվում Արեգակնայի համակարգում հայտնի ամենամեծ հարվածային խառնարանը։ Այս խառնարանի երկարությունն է 10,6 հազ. կմ, իսկ լայնությունը 8,5 հազ. կմ, որը մոտավորապես չորս անգամ մեծ է Հելադա նախքան դա ամենամեծ համարվող հարվածային խառնարանից, որը մինչ այդ նույնպես հայտնաբերվել էր Մարսի վրա, նրա հարավային բևեռի մոտակայքու։

Մակերևույթի ռելիեֆի Երկրին նմանությունից բացի, Մարսը ունի երկրայինին նման պտույտի պարբերություն և տարվա եղանակների փոփոխություն, սակայն նրա կլիման շատ ավելի ցուրտ է և չոր։

Ընդհուպ մինչև Մարսի մոտով առաջին տիեզերական սարքի թռիչքը «Մարիներ-4» 1965 թվականին հետազոտողներից շատերը ենթադրում էին, որ նրա մակերևույթին կա ջուր հեղուկ վիճակում։ Այս կարծիքը հիմնված էր Մարսի լուսավոր և գիշերային մասերի պարբերական փոփոխությունների դիտարկումների վրա, հատկապես բևեռամերձ լայնություններում, որոնք շատ նման էին մայրցամաքների և ծովերի։ Մոլորակի մակերևույթի վրայի մուգ բծերը մեկնաբանվում էին որոշ հետազոտողների կողմից, որպես ոռոգման ջրանցքներ նախատեսված հեղուկ ջրի համար։ Ավելի ուշ ապացուցվեց, որ այդ բծերը օպտիկական պատրանքներ էին։

Ցածր ճնշման պատճառով Մարսի մակերևույթին ջուրը չի կարող գոյություն ունենալ հեղուկ վիճակում, սակայն շատ հնարավոր է, որ անցյալում պայմանները եղել են այլ, և այդ պատճառով պարզունակ կյանքի առկայությունը մոլորակի վրա չի կարելի բացառել։ 2008 թվականի հուլիսի 31-ին Մարսի վրա հայտնաբերվեց ջուր սառույցի վիճակում ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով։

Комментариев нет:

Отправить комментарий

Տիեզերք