Վալենտինա Տերեշկովա, սովետական տիեզերագնաց, աշխարհի առաջին կին տիեզերագնացը։ Իր առաջին թռիչքը կատարել է 1963 թ.հունիսի 16-ին Վոստոկ-6 տիեզերանավով՝ տիեզերքում մնալով մոտ 3 օր։Վալենտինա Տերեշկովան ծնվել է այժմ գոյություն չունեցող Բոլշոյե Մասլենիկովո գյուղում, Յառոսլակվլի մառզի Տուտաև քաղաքի մոտակայքում Բելառուսից եկվորի ընտանիքում։ Հայրը՝ Վլադիմիր Տերեշկովը (1912-1940), ծագումով Բելինիչսկի համայնքի Վիյլովո գյուղից, տրակտորավար էր։ 1939 թ. զորակոչվել է Կարմի բանակ, զոհվել է ռուս-ֆիննական պատերազմում։ Մայրը՝ Յելենա Տերեշկովան (Կռուգլովա) (1913-1987), Դուբրովսկի համայնքի Յերեմեշևինա գյուղից էր, տեքստիլ գործարանի աշխատող էր։ Ընտանիքի անդամներ էին նաև մեծ քույր՝ Լյուդմիլան և փոքր եղբայր՝ Վլադիմիրը։ Հենց Տերեշկովայի պատմածներով՝ փոքր տարիքում խոսում էր բելառուսերեն։Առաջին մի քանի խորհրդային տիեզերագնացների հաջող թռիչքներից հետո Սերգեյ Կոռոլյովի մոտ միտք առաջացավ տիեզերք ուղարկել կին տիեզերագնացի։ 1962 թ.-ի սկզբին սկսվեց հետևյալ չափանիշներն ունեցող հավակնորդների որոնումը՝ պարաշյուտիստ, մինչև 30 տարեկան, հասակը մինչև 170 սմ և քաշը մինչև 70կգ։ Հարյուրավոր թեկնածուներից հինգն ընտրվեցին՝ Ժաննա Յորկինա, Տատյանա Կուզնեցովա, Վալենտինա Պոնոմարյովա, Իրինա Սոլովյովա և Վալենտինա Տերեշկովա։
Տիեզերագնացների ջոկատ ընդունվելուց անմիջապես հետո Տերեշկովային մյուս աղջիկների հետ շարքայինի կոչումով կանչեցին զինվորական ծառայության։1945 թ. աղջիկը ընդունվում է Յարոսլավլի այժմ իր անունը կրող թիվ 32 դպրոց։ Ունենալով երաժշտական լավ լսողություն՝ ազատ ժամանակ սովորում էր դոմռա նվագել։ 1953 թ. ավարտել է յոթերորդ դասարանը։ Ընտանիքին օգնելու համար 1954 թ. Վալենտինան աշխատանքի է ընդունվել Յարոսլավլի կարեգործական գործարանում վուլկանիզացման-հավաքման ցեխում նախապատրաստական աշխատանք կատարելու համար, որտեղ կառավարել է անկյունագծային-կտրող մեքենան։ Միաժամանակ սովորել է երիտասարդ բանվորության դպրոցի երեկոյան դասընթացներում։ 1955 թ. ապրիլ ամսից աշխատել է «Կրասնի Պերեկոպ» տեխնիկական կտորեղենի կոմբինատում որպես դերձակ, որտեղ աշխատել են նաև իր մայրն ու մեծ քույրը։ 1959 թ.-ից զբաղվել է պարաշյուտային սպորտով Յարոսլավի աերոակումբում (կատարել է 90 ցատկ)։ Շարունակել է աշխատանքը «Կրասնի Պերեկոպ» տեքստիլ կոմբինատում, 1955-1960 թթ. անցել է հեռակա ուսուցում թեթև արդյունաբերության տեխնիկական ուսումնարանում։ 1960 թ.-ի օգոստոսի 11-ից՝ «Կրասնի Պերեկոպ» կոմբինատի՝ Համամիութենական Լենինյան Կոմունիստական Երիտասարդական Միության կոմիտեի ազատ քարտուղար։
Комментариев нет:
Отправить комментарий