Առաջին տղամարդ տիեզերագնացը՝Յուրի Գագարին

  Յուրի Ալեքսեյի Գագարին , ԽՍՀՄ առաջին տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության հերոս, պետական բարձրագույն պարգևների ասպետ, Ռուսաստանի և արտասահմանի շատ քաղաքների պատվավոր քաղաքացի։ ԽՍՀՄ-ի ռազմաօդային ուժերի

 գնդապետ (1963 ԽՍՀՄԻ օդաչու տիեզերագնաց, 1-ին կարգի ռազմական օդաչու, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր սպորտսմեն (1961 Կենտրոնական կոմիտեի անդամ ։ԽՍՀՄ գերագույն խորհրդի 7-րդ և 8-րդ գումարման պատգամավոր։

1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինը համաշխարհային պատմության մեջ առաջին մարդն է, որը թռել է տիեզերական բաց տարածությունՅուրի Ալեքսեյի Գագարինը ծնվել է 1934 թվականի մարտի 9-ին։ Ըստ պահպանված փաստաթղթերի ծնվել է Կլուշինո գյուղում՝ Գժատսկի շրջանում, այսինքն ծնողների բնակության վայրում (գրանցման վայրում)։ Փաստացի Գագարինը ծնվել է Գժատս քաղաքի ծննդատանը  (այս քաղաքը անվանափոխվել է ի պատիվ Գագարինի 1968 թվականին)։ Յուրի Գագարինը ազգությամբ ռուս է։ Նախնիները գյուղացիներ են եղել։ Նրա հայրը՝ Ալեքսեյ Իվանովիչ Գագարինը (1902-1973) ատաղձագործ էր, մայրը՝ Աննա Տիմոֆեևնա Մատվեևան (1903-1984) աշխատել է կաթնապրանքային ֆերմայում։ Նրա հայրը՝ Տիմոֆեյ Մատվեևիչ Մատվեևը (1877-1937) աշխատել է Պուտիլովսկի (այժմ Կիրովսկի) գործարանում, ապրել է Սանկտ Պետերբուրգում՝ Ավտովոյում, Բոգոմոլովսկի փողոցում այժմ Վերածննդի փողոց։ Գագարինների ընտանիքը բաղկացած էր երեք որդուց և մեկ աղջկանից։ Յուրին երրորդ զավակն էր։

Յուրիի մանկությունն անցել է Կլուշինո գյուղում։ 1941 թվականի սեպտեմբեի 1-ին Յուրին առաջին անգամ դպրոց է գնում։ Սակայն հոկտեմբերի 12-ին գյուղը գրավում է Նացիստական Գերմանիայի վերնախտը և դասերն ընդհատվում են։ Գագարինի ընտանիքին գերմանացիները դուրս են նետում տնից և այդտեղ բացում արհեստանոց։ Նախքան ձմռան գալուստը գագարինները փոքրիկ գետնափոր տուն են կառուցում, պատում ճմահողով, վառարան տեղադրում։ Հորը ծեծում էին և ստիպում աշխատել։ Նահանջելուց առաջ գերմանացիները Յուրիի եղբորը՝ Վալենտինին և քրոջը՝ Զոյային արտաքսում են Գերմանիա։ Յուրան տեսնում է, թե ինչպես են մայրերը վազում ավտոմեքենաների հետևից, որոնցով տեղափոխել են գյուղի երեխաներին։ Հետագայում Գագարինը երբեք չի պատմել պատերազմի տարիների մասին։ Գրեթե տարիուկես Կլուշինո գյուղը օկուպացվել է գերմանացիների կողմից։ 1943 թվականի ապրիլի 10-ին գյուղն ազատագրվում ԽՍՀՄ Կարմիր  կողմից և դպրոցում կրկին դասերը շարունակվում են։։ «Վոստոկ» հրթիռակիրը «վոստոկ-1» տիեզերական հրթիռով, որի մեջ է գտնվել Յուրի Գագարինը, «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից դուրս է եկել տիեզերք։ Թռիչքից 108 րոպե հետո Գագարինը հաջողությամբ վայրէջք է կատարել Սարատովի մարզում՝ Էնգլես քաղաքից ոչ շատ հեռու։ Սկսած 1962 թվականի ապրիլի 12-ից, Գագարինի՝ տիեզերք թռիչք կատարելու օրվանից, ամեն տարի այդ օրը նշվում է որպես Տիեզերագնացների օր։ Առաջին տիրեզերական թռիչքն ամբողջ աշխարհում մեծ հետաքրքրության ալիք է բարձրացրել, իսկ անձամբ Յուրի Գագարինը ձեռք է բերել համաշխարհային ճանաչում։ Արտասահմանյան երկրների կառավարությունների և հասարակական կազմակերպությունների հրավերով Գագարինը մեկնել է աշխարհի երեսուն երկիր։ Գագարինը շատ այցելություններ է կատարել նաև ԽՍՀՄ ողջ տարածքում։ Հաջորդող հետագա տարիներին Գագարինը վարել է ակտիվ հասարակական-քաղաքական աշխատանք։ Ավարտել է Ն․Ժուկովսկու  անվան ռազմաօդային ինժիներական ակադեմիան։ Աշխատել է Տիեզերագնացների վերապատրաստման կենտրոնում, որն այսօր կրում է նրա անունը։ Այստեղ աշխատել ու պատրաստվել է կրկին տիրեզերք թռիչք կատարելուն։

1968 թվականի մարտի 27-ին Յուրի Գագարինը զոհվել է ավիավթարից՝ Վլադիմիր մարզի Կիրժաչսկի շրջանի Նովոսյոլովո գյուղի մերձակայքում, երբ ուսումնական թռիչք է իրականացրել ՄԻԳ-15 ուսումնամարզական ինքնաթիռը ՝. թռիչքը ղեկավարել է փորձառու հրահանգիչ Վլադիմիր Սերյոգինը։ Ավիավթարի պատճառն ու հանգամանքները ցայսօր էլ ամբողջովին բացահայտված չեն։

Գագարինի անժամանակ մահվան կապակցությամբ ԽՍՀՄ ողջ տարածքում հայտարարվել է համազգային սուգ. սա բացառիկ դեպք էր ամբողջ խորհրդային պատմության մեջ, քանի որ անձանցից միայն պետության ղեկավարների մահվան դեպքերում է համազգային սուգ հայտարարվել։ Աշխարհի առաջին տիեզերագնացի պատվին շատ բնակավայրերի անուններ են անվանափոխվել, այդ թվում և նրա հայրենի քաղաքի անունը՝ Գժատսկը (այժմ՝ Սմոլենսի մարցի Գարեգին քաղաք), ինչպես նաև անվանափոխվել են փողոցներ, պողոտաներ։ Աշխարհի տարբեր քաղաքներում տեղադրվել են Գագարինի հուշարձանները։

Комментариев нет:

Отправить комментарий

Տիեզերք