Սատուրնը գազային հսկա է, մոտ ինը անգամ Երկրից մեծ միջին շառավղով։ Արեգակից գտնվում է 9,54 ա.մ. հեռավորության վրա և նրա շուրջը 9,6 կմ/վ արագությամբ պտտվում է 29,46 տարում։ Հասարակածային շառավիղը 60400 կմ է։ Իր առանցքի շուրջ Սատուրնը պտտվում է 10 ժամ 40 րոպե 30 վայրկյանում։ Նման արագ պտույտից մոլորակը «սեղմվում է» բևեռներում։ Դա լավ նկատվում է անգամ աստղադիտակով նայելիս։ Բևեռային շառավիղը 6500 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից։ Հասարակածը ուղեծրի հարթությամբ թեքված է 26,70 անկյունով, սա բերում է մոլորակի վրա տարվա եղանակների փոփոխության։
Սատուրնի միջին խտությունը կազմում է 700 կգ/մ³։ Սատուրնը միակ մոլորակն է, որի խտությունը ավելի փոքր է, քան ջրինը։ Չնայած դրան մոլորակի միջին խտությունը գազային մթնոլորտի պատճառով կազմում է 0,69 գ/սմ³։ Մոլորակի խտությունը կազմում է Երկրի խտության մեկ երրորդ մասը, սակայն իր չափերի հաշվին այն ավելին քան 95 անգամ ծանր է Երկրից:
Սատուրնը կազմված է ջրածնից, ոչ մեծ քանակությամբ հելիումից և գծային էլեմենտներից։ Այն կազմված է նաև փոքր քարե և սառցե միջուկից, որը շրջապատված է մետաղական ջրածնի հաստ շերտով և դրսից՝ գազային շերտով։ Քամու արագությունը Սատուրնի վրա կարող հասնել 1800 կմ/ժ։ Մթնոլորտում տեղի են ունենում հսկայական փոթորիկներ, որոնք տեսանելի են անգամ Երկրից (աստղադիտակով)։ Սատուրնի մագնիսական դաշտը հասնում է Յուպիտերինին և մեծ է Երկրի մագնիսական դաշտից։ Չնայած Սատուրնի քիմիական կազմի մասին որևէ հստակ տեղեկություն չկա, գիտնականները կարծում են, որ այն նման է Յուպիտերի քիմիական կազմին։ Այն ունի փոքրիկ քարոտ միջուկ, որը շրջապատված է մետաղական ջրածնի շերտով։ Միջուկը նման է Երկրի միջուկին, բայց ավելի խիտ է։ Սրանից վերև հեղուկ ջրածնի և հեղուկ հելիումի ավելի հաստ շերտ է, որին հաջորդում է մի այլ շերտ՝ կազմված գազային վիճակի ջրածնից և հելիումից, իսկ ամենաբարձր շերտը 1000 կմ բարձրությամբ գազային մթնոլորտ է[14]։ Միջուկի զանգվածը մոտավորապես 9-22 անգամ մեծ է Երկրի զանգվածից։Սատուրնը ունի շատ տաք մակերևույթ, որի ջերմությունը հասնում է 117 °C, և այն տիեզերք է հաղորդում 2,5 անգամ ավելի շատ էներգիա, քան ստանում է Արեգակից։ Մոլորակը տեսանելի լույսում երևում է խամրած դեղին գույնի նրա մթնոլորտի վերին շերտերում ամոնիակի բյուրեղների առկայության պատճառով։ Ենթադրվում է, որ մոլորակի մագնիսական դաշտը ծագում է նրա միջուկում առկա մետաղական ջրածնի շերտում գոյացող էլեկտրական հոսանքի պատճառով։ Սատուրնի մագնիսական դաշտը մի փոքր ավելի թույլ է քան Երկրինը, և մոտ քսան անգամ թույլ է Յուպիտերինից։ Սատուրնի արտաքին մթնոլորտը դիտարկելիս թվում է հանգիստ և միատարր, այնուամենայնիվ ժամանակ առ ժամանակ այստեղ հայտնվում են երկարաժամկետ ձևավորումներ։ Մոլորակի վրա քամու արագությունը կարող է հասնել 1800 կմ/ժ-ի, Ավելի արագ քան Յուպիտերի
վրա, սակայն զիջում է Նեպտունին։Սատուրնը ունի լավ տեսանելի օղակների համակարգ, որը բաղկացած է ինը հիմնական օղակներից և երեք ընդհատվող աղեղներից։ Օղակները հիմնականում կազմված են սառույցից քարե բեկորների հավելումներով։ Այս պահին հայտնի են մոլորակի վաթսուներկու բնական արբանյակներ, որոնցից 53-ը ունեն պաշտոնական անուններ։ Այստեղ հաշվի չեն առնվում օղակների համակարգում գտնվող հարյուրավոր «լուսնիկները»։ Տիտանը, Սատուրնի ամենամեծ, և Արեգակնային համակարգի մեծությամբ երկրորդ արբանյակն է, այն ավելի մեծ է քան Մերկուրի մոլորակը, և միակ Արեգակնային համակարգի արբանյակն է որը պահպանում է խիտ մթնոլորտ։
Комментариев нет:
Отправить комментарий