Առաջին կենդանի տիեզերագնացը՝ Լայկա

 Լայկա (, տիեզերագնաց շուն, Երկրի ուղեծիր  դուրս բերված առաջին կենդանին։ Տիեզերք է ուղարկվել 1957 թվականի նոյեմբերի 3-ին՝Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 6։30-ին, խորհրդային «Սպուտնիկ 2» արբանյակով։ Այդ ժամանակ Լայկան մոտավորապես երկու տարեկան էր։

Տիեղերական սառքավորումով Լայկայի վերադարձը Երկիր նախատեսված չէր։ Շունը մահացել է թռիչքի ժամանակ՝ հրթիռի մեկնարկից 5-7 ժամ անց, գերտաքացումից, չնայած ենթադրվում էր, որ նա տիեզերական ուղեծրում կապրեր մոտ մեկ շաբաթ։«Սպուտնիկ 2» տիեզերական սարքավորման (որով Լայկան պետք է թռչեր) հերմետիկ խցիկի նախագծմանը կոնստրուկտորներից բացի մասնակցել են բժիշկներ և ինժեներներ Վ. Ի. Դանիլեյկոն, Լ. Ա. Գրեբենևը, Վ. Ս. Գեորգիևսկին, Բ. Գ. Բույլովը և Ա. Ի. Աֆանասևը։ Հերմետիկ խցիկը նման էր հատակն ուռուցիկ գլանի։ Խցիկն ուներ ավտոմատ սնուցում, օդորակիչ համակարգ, որը ռեգեներացիոն տեղակայանք էր։

Օդի վերականգնման սարքը, որ նախատեսված էր 7 օրվա աշխատանքի համար, բաղկացած էր բարձրակտիվ քիմիական միացությունների թիթեղներից, որոնց միջոցով օդն անցնում էր թթվածնով հարստանալու և ջրային գոլոշիների ու ածխաթթու գազի հեռացման համար։ Վերականգնման սարքերը տեղադրված էին աջից հատուկ պատյանների մեջ և շնից ձախ։ Դրանց մշակմամբ զբաղվել էին Ա. Դ. Սերյապինը և Զ. Ս. Սկուրիդինը։

Կենդանու ֆիզիոլոգիական տվյալները գրանցելու համար «Կենսֆիզսարք» միությունն զբաղվել է «КМА-01» սարքավորման մշակմամբ։ «КМА-01» կարող էր գրանցել զարկերակը, շնչառությունը, արյան ճնշումը, կատարել էլեկտրասրտագրություն և որոշել մարմնի ջերմաստիճանը։

Սնուցման մեքենան ավտոմատ բեռնարկղ էր, որի հերմետիկ արկղերում ժելեանման սննդային խառնուրդն էր։ Օրական երկու անգամ մեքենան բացում էր սպիտակուցներով, ճարպերով, ածխաջրածիններով, վիտամիններով և ջրով հարուստ սննդի բեռնարկղի կափարիչ։ Սնման մեքենայի ստեղծման հետ միաժամանակ մշակվել է շան կերակրման օպտիմալ օրաբաժին։Տիեզերական թռիչքների անվտանգությունը հաստատելու նպատակով կատարվող փորձարարական թռիչքների համար առաջարկվում էին մկներ, առնետներ և շներ։ Քննարկվում էր նաև կապիկներով արբանյակի արձակման եղանակը, բայց ընտրությունը կանգ առավ շների վրա, քանի որ դրանք ավելի լավ են վարժեցվում և ավելի հանգիստ են, քան կապիկները։

Կոնստրուկտորները շների քաշի սահմանը որոշել էին 6-7 կգ, սակայն փոքր տոհմային շները թռչելու համար հարմար չէին. առավել հաճախ նրանք փափկակյաց էին, սննդի նկատմամբ պահանջկոտ և ոչ բավականաչափ դիմացկուն։ Այդ պատճառով էլ շներին ընտրում էին անտուն շների բուծարաններից։ Կինոյի, լուսանկարչական և հեռուստատեսության սարքավորումների մասնագետների խորհրդով ընտրում էին սպիտակ շներ, որովհետև սպիտակը կադրում լավ էր երևում։ Հետո բոլոր սպիտակներից ընտրում էին ըստ ցենտռիֆուգով, վիբրոստենդով մարզումների արդյունքների։

10 շներից երեքը՝ Ալբինան, Լայկան և Մուխան, հավակնում էին մասնակցելու կենդանի արարածի մասնակցությամբ տիեզերական առաջին թռիչքին։ Ալբինան արդեն իրականացրել էր ենթաուղեծրային 2 թռիչք, բայց նրան խղճացին, քանի որ հղի էր, և որոշեցին, որ նա կլինի փոխարինող։ Մուխային թաթերի մի փոքր թեքության պատճառով չընտրեցին, որովհետև նկարներում գեղեցիկ չէր լինի, նրան դարձրին «տեխնոլոգիական շուն»։ Նրանով փորձարկեցին սարքավորումների և տարբեր համակարգերի աշխատանքը։

Թռիչքից առաջ Լայկային վիրահատել են, որի ընթացքում շնչառական տվիչներ են դրել կողերում և անոթազարկի տվիչ՝ քներակի մոտ։

Վերջին փուլում շանը երկար ժամանակ վարժեցրել են բեռնարկղի մանրակերտում։ Երբ Լայկան արդեն Բայկոնուրում էր, նրան մի քանի ժամ նստեցրել են խցիկում, որտեղ վարժվել է կերամանին, տվիչ, կոմբինեզոն կրելուն, աղբահանման միջոցներին և սահմանափակ տարածությունում գտնվելուն։

Լայկայի կոմբինեզոնը բեռնարկղին ամրացրել էին փոքր մալուխներով։ Դրանց երկարությունը Լայկային թույլ էին տալիս պառկել և նստել, ինչպես նաև մի փոքր շարժվել առաջ և հետ։ Ձախից երրորդ մալուխով ամրացված էին հաղորդման-ռեոստատ սենսորներ, որոնց նպատակը շարժողական ակտիվության գրանցումն էր։

1957 թվականի հոկտեմբերի 31-ի առավոտյան սկսվել են արբանյակ իջեցնելու նախապատրաստական աշխատանքները։ Լայկայի մաշկը մշակել են թույլ սպիրտով, տվիչների հաղորդալարերի անցկացման տեղերը՝ յոդով։ Կեսօրին Լայկային նստեցրել են հերմետիկ խցում, իսկ գիշերվա ժամը մեկին տեղավորել հրթիռի մեջ։ Թռիչքից կարճ ժամանակ առաջ անհրաժեշտ է եղել խցիկը վերահերմետիկացնել և շանը ջուր տալ. բժշկական անձնակազմին թվացել է, որ շունը խմել է ուզում։

Комментариев нет:

Отправить комментарий

Տիեզերք