Նեպտուն

 Նեպտուն Արեգակնային համակարգի ութերորդ և ամենահեռու, ինչպես նաև չորրորդ ամենամեծ մալարակն է ըստ զանգվածի: Նեպտունի զանգվածը 17,2 անգամ, իսկ հասարակածի տրամագծի մեծությունը 3,9 անգամ մեծ է Երկրից: Մոլորակն անվանվել է Հռոմյական աստծո պատվին։ Նրա աստղագիտական նշանն է Neptune symbol.svg, նեպտունի եռաժանին։

Հայտնաբերվելով 1846 թվականի սեպտեմբերի 23-ին, Նեպտունը դարձավ երկրորդ մոլորակը, որը հայտնաբերվել էր մաթեմատիկական հաշվարկների շնորհիվ, այլ ոչ պարբերական դիտարկումների միջոցով։ Ուրանի ուղեծրի չկանխատեսված փոփոխությունների հայտնաբերումը ի հայտ բերեց անհայտ մոլորակի մասին տեսություն, որի ձգողական ուժի ազդեցությամբ էլ պետք է պայմանավորված լինեին այդ փոփոխությունները։ Նեպտունը հայտնաբերվեց կանխագուշակված դիրքի սահմաններում։ Շուտով հայտնաբերվեց նաև նրա առաջին արբանյակը՝ Տրիտունը, սակայն մնացած 12 արբանյակները, որոնք հայտնի են հիմա, չեն հայտնաբերվել մինչև XX դար: Նեպտունին հասել է միայն մեկ տիեզերական սարք, «Վոյջեր-2», որը անցել է մոլորակի մոտով 1989 թվականի օգոստոսի 25-ին։

Նեպտունի կազմվածքը մոտ է Ուրանին, և այս երկու մոլորակները կազմվածքով տարբերվում են ավելի խոշոր հսկա մոլորակներից՝ Յուպիտերից և Սատուրնից: Երբեմն, Ուրանն ու Նեպտունը դասում են առանձին կատեգորիայի՝ «սառցե հսկաների»: Նեպտունի մթնոլորտը, Յուպիտերի և Սատուրնի մթնոլորտերի նման, կազմված է հիմնականում ջրածնից և հելիումից, ածխաջրածինների հետքերով, և հնարավոր է ազոտով, սակայն պարունակում է նաև սառույցների ավելի մեծ մաս՝ ջրային, ամոնիակային, մեթանային: Նեպտունի միջուկը, ինչպես և Ուրանինը, կազմված է հիմնականում սառույցներից և լեռնային ապարներից: Մթնոլորտի արտաքին շերտերում մեթանի հետքերի առկայությունն էլ հենց հանդիսանում է մոլորակի կապույտ գույնի պատճառը:

Նեպտունի մթնոլորտում փչում են ամենահզոր քամիներն  Արեգակնային համակարգի մոլորակների միջև, որոշ գնահատականներով, նրանց արագությունը կարող է հասնել 2100 կմ/ժ: «Վոյջեր-2» սարքի թռիչքի ժամանակ 1989 թվականին Նեպտունի հարավային կիսագնդում հայտնաբերվեց այսպես կոչված Մեծ մութ հետքը, որը նման է Յուպիտտրի վրա հայտնաբերված Մէծ կարմիր հետքին: Նեպտունի ջերմաստիճանը մթնոլորտի վերին շերտերում մոտ է −220 °C: Մոլորակի կենտրոնում տարբեր գնահատականներով ջերմաստիճանը կազմում է 5400 Կ-ից մինչև 7000 - 7100 °C, որը համեմատելի է Արեգակի մակերևույթի և հայտնի մոլորակների մեծամասնության միջուկի ջերմաստիճանի հետ։ Նեպունը ունի թույլ հատվածավորված օղակների համակարգ, հնարավոր է, որ հայտնաբերվել էր դեռ 1960-ական թվականներին, սակայն հավաստիորեն հաստատվել է միայն «Վոյաջեր-2» կայանի միջոցով 1989 թվականին:

1948 թվականին Նեպտուն մոլորակի հայտնաբերման պատվին առաջարկվեց անվանել 93 համարի տակ նոր հայտնաբերված քիմիական տարրը նեպտունիում:

2011 թվականի հուլիսի 12-ին լրացել է ուղիղ մեկ նեպտունային տարի կամ 164,79 երկրային տարի, այն պահից երբ հայտնաբերվել է Նեպտունը՝ 1846 թվականի սեպտեմբերի 23:

Комментариев нет:

Отправить комментарий

Տիեզերք