Աստղեր

 Տիեզերական թռիչքների անվտանգությունը հաստատելու նպատակով կատարվող փորձարարական թռիչքների համար առաջարկվում էին մկներ, առնետներ և շներ։

 Քննարկվում էր նաև կապիկներով արբանյակի արձակման եղանակը, բայց ընտրությունը կանգ առավ շների վրա, քանի որ դրանք ավելի լավ են վարժեցվում և ավելի հանգիստ են, քան կապիկները։

Կոնստրուկտորները շների քաշի սահմանը որոշել էին 6-7 կգ, սակայն փոքր տոհմային շները թռչելու համար հարմար չէին. առավել հաճախ նրանք փափկակյաց էին, սննդի նկատմամբ պահանջկոտ և ոչ բավականաչափ դիմացկուն։ Այդ պատճառով էլ շներին ընտրում էին անտուն շների բուծարաններից։ Կինոյի, լուսանկարչական և հեռուստատեսության սարքավորումների մասնագետների խորհրդով ընտրում էին սպիտակ շներ, որովհետև սպիտակը կադրում լավ էր երևում։ Հետո բոլոր սպիտակներից ընտրում էին ըստ ցենտրիֆուգով, վիբրոստենդով մարզումների արդյունքների։

10 շներից երեքը՝ Ալբինան, Լայկան և Մուխան, հավակնում էին մասնակցելու կենդանի արարածի մասնակցությամբ տիեզերական առաջին թռիչքին։ Ալբինան արդեն իրականացրել էր ենթաուղեծրային 2 թռիչք, բայց նրան խղճացին, քանի որ հղի էր, և որոշեցին, որ նա կլինի փոխարինող։ Մուխային թաթերի մի փոքր թեքության պատճառով չընտրեցին, որովհետև նկարներում գեղեցիկ չէր լինի, նրան դարձրին «տեխնոլոգիական շուն»։ Նրանով փորձարկեցին սարքավորումների և տարբեր համակարգերի աշխատանքը։

Թռիչքից առաջ Լայկային վիրահատել են, որի ընթացքում շնչառական տվիչներ են դրել կողերում և անոթազարկի տվիչ՝ քներակի մոտ։

Վերջին փուլում շանը երկար ժամանակ վարժեցրել են բեռնարկղի մանրակերտում։ Երբ Լայկան արդեն Բայկոնուրում էր, նրան մի քանի ժամ նստեցրել են խցիկում, որտեղ վարժվել է կերամանին, տվիչ, կոմբինեզոն կրելուն, աղբահանման միջոցներին և սահմանափակ տարածությունում գտնվելուն։

Լայկայի կոմբինեզոնը բեռնարկղին ամրացրել էին փոքր մալուխներով։ Դրանց երկարությունը Լայկային թույլ էին տալիս պառկել և նստել, ինչպես նաև մի փոքր շարժվել առաջ և հետ։ Ձախից երրորդ մալուխով ամրացված էին հաղորդման-ռեոստատ սենսորներ, որոնց նպատակը շարժողական ակտիվության գրանցումն էր։

1957 թվականի հոկտեմբերի 31-ի առավոտյան սկսվել են արբանյակ իջեցնելու նախապատրաստական աշխատանքները։ Լայկայի մաշկը մշակել են թույլ սպիրտով, տվիչների հաղորդալարերի անցկացման տեղերը՝ յոդով։ Կեսօրին Լայկային նստեցրել են հերմետիկ խցում, իսկ գիշերվա ժամը մեկին տեղավորել հրթիռի մեջ։ Թռիչքից կարճ ժամանակ առաջ անհրաժեշտ է եղել խցիկը վերահերմետիկացնել և շանը ջուր տալ. բժշկական անձնակազմին թվացել է, որ շունը խմել է ուզում։Այսպիսի աստղազույգի բաղադրիչները կարելի է անմիջականորեն դիտել աստղադիտակով կամ դրանցով ստացված լուսանկարների վրա։ Կրկնակի աստղերից մեկը, որը կարելի է տեսնել անզեն աչքով, մեծ Արջի համաստեղության շերեփի ծայրից հաշված երկրորդ աստղն է՝ միցարը, որի կողքին նկատվում է 4m աստղային մեծության երկրորդ աստղը՝ Ալկորը։ Հայտնի են 70000-ից ավելի տեսողական-կրկնակի աստղեր։

Комментариев нет:

Отправить комментарий

Տիեզերք