Ժամանակակից տիեզերագնացության հիմքերը դրվել են դեռ 13-րդ դարում երբ Չինաստանում տոնակատարությունների համար սկսեցին օգտագործել բոց արձակող հրթիռներ։ Դրանք փոքրիկ խողովակներ էին, որոնց մեջ վառոդ էին լցնում ու վառում։ Կրակի շիթը մեծ ճնշումով դուրս էր գալիս խողովակից ու առաջ տանում այն, ու այդպես խողովակը թռչում էր։ 17-րդ դարում ավելի գեղեցիկ տեսարան ստանալու համար գերմանացի վարպետները ստեղծեցին բազմաստիճան հրթիռներ։ Հրթիռի մի մասը վառվելուց հետո, մեկ այլ գույնով վառվում էր մյուս մասը։
18-րդ դարում ռուս և գերմանացի գիտնականները կարողացան հրթիռի քաշը հասցնել 40 կիլոգրամի։ Ապա, գիտության և տեխնիկայի զարգացման հետ գիտնականները սկսեցին մշակել նաև հրթիռային տեխնիկայի գիտական հիմունքները։ Այստեղ մեծ դեր ունեցավ ռուս գիտնական Կոնստանտին Ցիոլկովսկին։ Նա համարվում է տիեզերագնացության հիմնադիրը։
16 տարեկանում, երբ նա կարդաց Ժյուլ Վեռնի “Ճանապահորդություն դեպի լուսին” ֆանտաստիկ վեպը, որոշեց զբաղվել տիեզերանավ կառուցելու գործով։ 1883 թ. նա փորձարկեց ռեակտիվ տիեզերանավի աշխատանքի իր գաղափարըª բացելով բարձր ճնշման օդով լցված կաթսան և այն տեղից շարժվեց։ Այստեղից նա եզրակացրեց, որ դուրս եկող գազի ճնշումը փոխելով կարելի է մեծացնել կամ փոքրացնել կաթսայի արագությունը։ Այդ սկզբումքով կառուցված իր առաջին շարժիչը նա ստեղծեց 1898 թ.: Ապա նա հրատարակեց մի հոդված, որտեղ մաթեմատիկորեն հիմնավորեց իր գաղափարը։ Այդ բանաձևը գիտության մեջ մտավ որպես ՙՑիոլկովսկու բանաձև՚ և դարձավ տիեզերագնացության հիմքը։ Նրանք մտածում էին, որ կարելի հրթիռով հաղթահարել երկրի ձգողական դաշտն տիեզերանավ դուրս բերել ու դուրս գալ տիեզերք։ Սկզբում այդ տիեզերանավը պետք է պտտվեր երկրի ձգողական դաշտում, ինչպես լուսինը ապա լքեր այն։Իր մահից մեկ տարի առաջ ի մի բերելով բոլոր աշխատանքները նա սահմանեց այն հիմունքները, որոնց վրա հետագայում կառուցվեցին երկրի ձողական դաշտը հաղթահարող տիեզերանավերի շարժիչները։
Սկսած 1920-ական թվականներից, նրա հետ զուգահեռաբար տիեզերական տեխնիկայի հիմունքների մշակման մեջ մեծ ավանդ ունեցան ամերիկացի Ռոբերտ Գոդարդը և գերմանացի Վեռներ Ֆոն Բրաունը։
Комментариев нет:
Отправить комментарий