Աստղագիտություն, գիտություն երկնային մարմինների' մոլորակներ, աստղեր, միգամէծություններ, միջազգային նյութեր, գալակտիկաներ և այլն և նրանց հետ կապված երևույթների տարածական բաշխում, շարժումներ, ֆիզիկական բնույթ և վիճակ, փոխազդեցություն, առաջացում ու զարգացում և այլն մասին։ Այն միաժամանակ մշակում է երկնային մարմինների դիտումները գործնական նպատակներով օգտագործելու մեթոդներ ժամանակի ծառայություն, աստղագիտական կողմնորոշում , տիեզերական թռիչքների աստղագիտական կառավարում և այլն։ Ըստ ուսումնասիրության օբյեկտների կամ մեթոդների աստղագիտությունը բաժանվում է մի շարք ենթաբաժինների։
կանխատեսման համար։ Այդ խնդիրները, նրանց լուծման համար կիրառվող գործիքների տեսությունը և մաթեմատիկական մեթոդները կազմում են աստղաչափության, ոլորտային ու գործնական աստղագիտությունների առարկան։
Մոլորակների շարժումների, Արեգակի ու Լուսնի խավարումների, պայծառ գիսավորների երևույթները հին դարերում կապում էին Երկրի վրա տեղի ունեցող իրադարձությունների հետ և օգտագործում հասարակական կյանքի երևույթների, մարդկանց ճակատագրի կանխագուշակման նպատակով։ Այդ հարցերով զբաղվող կեղծ գիտությունը՝ աստղագիտությունը, ոչ մի գիտական հիմք չունի, սակայն ժամանակին զարկ է տվել աստղագիտական դիտումներին և դրանով իսկ նպաստել Աստղագիտության զարգացմանը։
Մեծ է աստղագիտության գիտական և գործնական նշանակությունը։ Այն սերտորեն կապված է մաթեմատիկայի, ֆիզիկայի, մէխանիկայի և մյուս գիտությունների հետ։ Օգտագործելով այդ գիտությունների մեթոդները՝ նաև իր հերթին զգալիորեն ազդել է նրանց զարգացման վրա։ Այսպես, երկնային մեխանիկայի հաջողությունները 17-
Комментариев нет:
Отправить комментарий