Նիլ Արմսթրոնգ

Արմսթրոնգը հանդիսանալով ԱՄՆ-Ի ռազմաօդային ուժերի, X-20 Dyna Soar-ի և այլ ծրագրերի անդամ 1962 թվականին միանում է ՆԱՍԱ-ի Տիեզերական Կորպուսին։ 1966 թվականի մարտին նա կատարում է իր առաջին թռիչքը, որպես Ջեմինի-8 տիեզերանավի հրամանատար հանդիսանալով ՆԱՍԱ-ի առաջին քաղաքացիական տիեզերագնացն ով թռչեց տիեզերք։ Նա տիեզերագնաց օդաչու Դևիդ Մկոտի հետ կատարեց երկու տիեզերական սարքվորուների տեղադրման և տիեզերանավի կառանման գործընթացները։ Այս առաջադրանքը ձախողվեց այն բանից հետո, երբ Արմսթրոնգը կառավարման վառելիքի համար օգտագործեց խցանող հենակետի վտանգավոր պտուտակն առաջին տիեզերական չվերթի արտակարգ իրավիճակնում։

Արմսթրոնգն իր երկրորդ և վերջին թռիչքը կատարեց որպես Ապոլոն 11 -ի հրամանատար, դա 1969 թվականի թռիչքն էր դեպի Լուսին, երբ մարդն առաջին անգամ Լուսնի վրա ոտք դրեց։ Արմսթրոնգը և Լուսնային Մոդուլի օդաչու Բազ Օլդրին  իջան Լուսնի մակերեսի վրա և տիեզերանավից դուրս անցկացրին երկու ժամ, իսկ Մայքլ Քոլինզը այդ ժամանակ մնացել էր Լուսնի ուղեծրում՝ հրամանատարական և սպասարկման մոդուլում։ Արմսթրոնգը, Քոլինզը և Օլդրինը ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնի կողմից պարգևատրվեցին Նախագահական ազատություն շքանշանով։ 1978 թվականին նախագահ Ջինի Կարտեր կողմից Արմսթրոնգը պարգևատրվեց Կոնգրեսի Տիեզերական պատվո շքանշանով։ Արմսթրոնգի գլխավորությամբ Ապոլոն 11-ի անձնակազմը 2009 թվականին պարգևատրվեց ԱՄՆ-ի Կոնգրեսի ոսկե մեդալով։

Արմսթրոնգը մահացավ Ցինցինատի, 2012 թվականի օգոստոսի 25-ին 82 տարեկան հասակում աորտո-կորոնար շունտավորումի բարդություններից հետո։Արմսթրոնգը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 5-ին Օհայո նահանգում, Սթեֆան Արմսթորնգի և Վիոլա Էնգելի ընտանիքում։ Նա գերմանացի էր,իռլանդական և շոտլանդական ծագմամբ, ուներ իրենից փոքր քույր ու եղբայր՝ Ջունն ու Դենը։ Նրա հայրն Օհայո նահանգի կառավարությունում աշխատում էր որպես աուդիտ։ Արմսթրոնգի սերը դեպի թռիչքներն աճեց հատկապես այն բանից հետո, երբ հայրն իր երկու տարեկան որդուն տարավ Քլիվլենդի օդային մրցարշարին։1936 թվականի հուլիսի 20-ին Ուորենում, երբ նա հինգ տարեկան էր Ford Trimator-ով, որին նաև անվանում էին «Tin Goose», հոր հետ կատարեց իր առաջին թռիչքը։

Արմսթրոնգների ընտանիքն հաճախ էին փոխում իրենց բնակավայրը։ Այս ընթացքում նրանք հասցրել էին փոխել արդեն քսան բնակավայր։ 1944 թվականին Նիլի հայրը վերջնականապես հաստատվում է Վապակոնետայում։ Վապակոնետայի օդանավակայանի Բլում ավագ դպրոցում Նիլը ներկա է գտնվել ու թռիչքների վերաբերյալ դասախոսություն է ստացել։ Իր 16-րդ տարեդարձին Նիլը ստացավ ուսանողական թռիչք վկայականն, իսկ ավելի ուշ ստացավ նաև վարորդական իրավունք։

1947 թվականին, 17 տարեկան հասակում Փրդյու համալսարանում Նիլը սկսեց ուսանել աերոտիեզերական ինժեներությունը։ Իր ընտանիքում նա երկրորդ անձն էր, ով քոլեջ էր հաճախել։ Նիլն ընդունվեց նաև Մասաչուսեսի տեխնոլոգիական ինստիտուտ։ Նա միայն ինժեներություն գիտեր և հենց այդ պատճառով էլ հեռացվեց ինստիտուտից։ Արմսթրոնգը պատմում է, որ միայն ինժեներությունը բավարար չէր, որպեսզի ավելի լավ կրթություն ստանալու համար հաճախեր Քեմբրիջի։

Հաջողակ դիմորդները հավատարիմ էին երկու տարվա ուսումնասիրություններին, երկու տարի հետևելով թռիչքների վերաբերյալ վերապատրաստումներին և մեկ տարի ծառայության անցնելով Միացյալ Նահանգների նավատորմում որպես օդաչու։ Ավարտելով երկու տարին Նիլը ստանում է բակալավրի աստիճան։

Комментариев нет:

Отправить комментарий

Տիեզերք