Ջեյմս Բաղյանի հորական պապը՝ Նազարեթ Քունդեբաղյանը, ԱՄՆ է գաղթել 1913 թվականին Արաբկիրից։ ԱՄՆ-ում նա ամուսնացել է Մալաթիայից ավելի վաղ՝ 1908 թվականին, գաղթած Սաթենիկի հետ։ Ջեյմս Բաղյանի հայրը՝ Ֆիլիպը, ինչպես նաև նրա եղբայրներն ու քույրերը հարյուր տոկոսով հայ են, որոնք ծնվել են ԱՄՆ-ում։ Ջեյմսի մայրը գերմանուհի է։ Հայրը նույնպես օդաչու է եղել։ Հաճախել է Ֆիլադելֆիայի կենտրոնական միջնակարգ դպրոցը։ 1969-1973 թվականներին սովորել է «Drexel» համալսարան
ում՝ ստանալով ինժեներ-մեխանիկի բակալավրի որակավորում։ Ապա ուսումը շարունակել է «Thomas Jefferson» համալսարանում և 1977 թվականին, պաշտպանելով թեզը, ստացել բժշկական գիտությունների դոկտորի կոչում։1989 թվականի մարտի 13-18-ը, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, առաջին անգամ թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» տիեզերանավով։
Նա մարդկային գործոնների, շրջակա միջավայրի և տիեզերանավի բժշկության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։ Ջեյմսը 337 ժամ է անցկացրել տիեզերքում։
Այժմ Բաղյանը զբաղվում է պրոֆեսիոնալ կենսաբժշկական հետազոտական աշխատանքներով և ղեկավարում է «Վետերանների առողջության պահպանման» ազգային կենտրոնը։Հայ տիեզերագնացն ամուսնացած է ամերիկուհի Թանդ Բենսոնի հետ։ Նրանք 4 զավակ ունեն։Իր գործունեության համար Բաղյանը պարգևատրվել է ՆԱՍԱ-ի մեդալով, տիեզերագնաց Կամարովի անվան տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի տիեզերագնացի դիպլոմով, տիեզերական հիվանդությունների բուժման մեթոդների մշակման, ինչպես նաև 1989 թվականին և 1991 թվականին տիեզերք կատարած թռիչքների համար՝ ՆԱՍԱ-ի մրցանակներով։
Комментариев нет:
Отправить комментарий