Արեգակ

 Արեգակ Արեւ, Արեգակնային համակարգի կենտրոնում գտնուող աստղ։ Այն համարեայ կատարեալ գունդ է և կազմուած է մագնիսական դաշտերով միահիսսուած տաք պլազմայից:Արեգակն ունի մոտավորապես 1 392 684 կմ տրամագիծ, որը մոտավորապես 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից, իսկ զանգվածը Երկրինի 330000-ապատիկը կազմում է Արեգակնային համակարգի ընդհանուր զանգվածի մոտ 99.86 %-ը։


Արեգակի «ճառագայթումը պահպանում է Երկրի կձանքը, կանխորոշում է կլիման։ 
Արեգակը բաղկացած է ջրածնից, հելիումից  և չնչին քանակության հետևյալ քիմիական տարրերից՝ երկաթ, նիկել, թթվածին, ազոտ, սիլիցիում, ծծումբ, ածխածին, նեոն, կալցիում և քրում: 
Ըստ սպեկտրալ դասակարգման՝ Արեգակը պատկանում է  աստղերի տեսակին՝ «դեղին թզուկ։ Արեգակի մակերեսի ջերմաստիճանը հասնում է 6000 Կ, դրա շնորհիվ Արեգակն արձակում է գրեթե սպիտակ լույս, սակայն ավելի ուժեղ ցրման և Երկրի մթնոլորտի կողմից կարճալիք ճառագայթների կլանման պատճառով Արևի ուղիղ լույսը մոլորակի մակերեսի մոտ ստանում է դեղին երանգ։

Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ՝ հսկայական մոլէկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով։ Արևային լուսակը պարունակում է իոնացված և չեզոք մետաղների և նաև իոնացված ջրածինի գծեր։ 
Ծիր կաթին գալակտիկայում կա  կարգի ավելի քան 100 միլիոն աստղ։ Ընդ որում, Ծիր Կաթինի աստղերի 85 %-ն ունեն ավելի նվազ պայծառություն, քան Արեգակը ։ Ինչպես և գլխավոր հաջորդականուտյան բոլոր աստղերը, Արեգակն էներգիա է արտադրում հելիումի և ջրածինի ջերմամիջուկաըին սինթեզի միջոցով։


Արեգակը գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնից 26 000 լուսատարի հեռավորության վրա և պտտվում է նրա շուրջ, մեկ պտույտ անելով 225 - 250 միլիոն տարում։ Արեգակի ուղէղրային արագությունը հավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լուսատարին 1400 երկրային տարում, իսկ մեկ  աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում: 
Ներկայումս, Արևը գտնվում է Ծիր Կաթինի Հայկի ձեռքի ներքին ծայրում Պերսևսի  ձեռքի և Աղեղնավորի ձեռքի միջև, այսպես կոչված «Տեղային Միջազգային ամպում - բարձր խտության գոտում, որը, իր հերթին, գտնվում է նվազ խտություն ունեցող «Տեղային պղպջակում - ցրված բարձրաջերմ  գոտում։ Միջազգային 50 ամենամոտիկ աստղային համակարգերի աստղերից՝ 17 լուսային տարվա սահմաններում՝ Արեգակը հանդիսանում է չորրորդ պայծառության աստղ։

Комментариев нет:

Отправить комментарий

Տիեզերք